Եվրոհանձնաժողովը հաստատել է 1,5 մլրդ եվրոյի ծրագիրը՝ ԵՄ-ի և Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման համար

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է 1,5 մլրդ եվրոյի աշխատանքային ծրագիր՝ եվրոպական և ուկրաինական պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու համար, ասվում է Եվրոհանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ ավելի քան 700 մլն եվրոն կուղղվի առանցքային պաշտպանական արտադրանքի արտադրության ավելացմանը, ներառյալ ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգերը, հրթիռներն ու զինամթերքը, որոնցից 260 մլն եվրոն կուղղվի անմիջապես Ուկրաինային՝ նրա պաշտպանական արդյունաբերության վերականգնմանն ու արդիականացմանը և արտադրության ընդլայնմանը: Եվս 325 մլն եվրո կհատկացվի Ուկրաինայի և Նորվեգիայի մասնակցությամբ ԵՄ երկրների համատեղ պաշտպանական նախագծերին:
Բացի այդ, 240 միլիոն եվրո կհատկացվի համատեղ սպառազինության գնման համար: Եվս 100 միլիոն եվրո կտրամադրվի պաշտպանական ստարտափներին և փոքր ընկերություններին, իսկ 35,3 միլիոն եվրոն կօգտագործվի ռազմական նորարարությունների զարգացման և ուկրաինական ու եվրոպական ձեռնարկություններին աջակցելու համար:

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
7403:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
9302:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
9501:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
10500:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
16400:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
9200:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
87Երեկ, 23:42