«Հորմուզի նեղուցում հյուրընկալության 47 տարին ավարտվեց ընդմիշտ»․ Էբրահիմ Ազիզի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում Իրանի 47-ամյա հյուրընկալությունն ավարտվել է։
«Թրամփը վերջապես իրականացրեց իր երազանքը՝ «ռեժիմի փոփոխության» հետ կապված, բայց՝ տարածաշրջանի ծովային ռեժիմի առումով։ Հորմուզի նեղուցը, անշուշտ, կբացվի, բայց ոչ՝ ձեզ համար։ Այն կբացվի նրանց համար, ովքեր կհետևեն Իրանի նոր օրենքներին։ 47 տարվա հյուրընկալությունն ավարտվեց ընդմիշտ»,- գրել է Ազիզին X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի մասին օրենքի նախնական նախագիծը, որն, ի թիվս այլնի, ներառում է Իրանի կողմից տուրքերի գանձում՝ նեղուցով անցնելու համար, ամերիկյան կողմի և Իսրայելի համար նեղուցով անցնելու արգելք, ինչպես նաև արգելք այն երկրների համար, որոնք մասնակցում են Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը:

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
6003:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
8102:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
8701:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10400:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
9500:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
15700:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
8900:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
84Երեկ, 23:42