Լիկիական Օլիմպոսում հայտնաբերվել է Զևսի հսկայական արձանը

Թուրքիայի հարավում գտնվող անտիկ Օլիմպոս քաղաքի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են Զևսի հսկայական արձանի բեկորներ: Մասնագետներին հաջողվել է վերականգնել քանդակի նախնական տեսքը, որը, ըստ հաշվարկների, ունեցել է շուրջ 3,5 մետր բարձրություն: Այս բացահայտումը նոր լույս է սփռում Հին Հռոմի մշակութային և կրոնական կյանքի վրա՝ Փոքր Ասիայի տարածքում:
Անտիկ Օլիմպոսը եղել է կարևոր քաղաք-պետություն Լիկիայի տարածքում, որը հայտնի էր իր ծովային առևտրով և մշակութային կապերով: Պեղումների ժամանակ հայտնաբերված ավելի քան 360 բեկորներից գիտնականներն առանձնացրել են արձանի առավել արժեքավոր մասերը, այդ թվում՝ գլխի և ձեռքերի հատվածները: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քանդակը պատկերել է Զևսին՝ գահին նստած, մի ձեռքում կայծակ, իսկ մյուսում՝ գավազան:
Թեև արձանի դեմքի զգալի մասը վնասված էր, սակայն պահպանված մանրամասները և համեմատական վերլուծությունը թույլ են տվել մասնագետներին վերակառուցել պատկերը: Ըստ հնագետների՝ արձանը պատրաստվել է մեր թվարկության 2-րդ դարի երկրորդ կեսին: Հատկանշական է, որ այս քանդակը Փոքր Ասիայում հայտնաբերված Զևսի ամենախոշոր արձանն է: Այն համարվում է հին հունական քանդակագործ Ֆիդիասի կողմից ստեղծված և Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող Զևսի արձանի վերամշակված տարբերակը:
Այս բացահայտումը ևս մեկ անգամ փաստում է Անտիկ աշխարհի քանդակագործության բարձր մակարդակը և այն մշակութային ազդեցությունները, որոնք տարածված էին Հռոմեական կայսրության հեռավոր նահանգներում: Այժմ մասնագետներն աշխատում են գտածոների պահպանման և ցուցադրության ուղղությամբ:

ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
22700:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
164Երեկ, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
37610.11.2026, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
35109.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
33809.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
58307.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
54607.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
87801.11.2026, 23:06