3-րդ դարի հռոմեական խճանկարում հայտնաբերվել է կին-մարտիկի պատկեր

Ամերիկացի հետազոտողը նոր լույս է սփռում 19-րդ դարում Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում հայտնաբերված հռոմեական խճանկարի վրա: Ուսումնասիրությունը փաստում է՝ 3-րդ դարով թվագրվող պատկերներից մեկում ոչ թե հասարակ որսորդ է, այլ արենայի կին մարտիկ (վենատոր), որը մասնակցել է վայրի գազանների դեմ մղվող մահացու մարտերին:
Հին Հռոմի պատմության ամենասարսափելի էջերը կապված են ամֆիթատրոնների հետ, որտեղ ամբոխի զվարճանքի համար կազմակերպվում էին գլադիատորական մարտեր և մարդկանց ու գազանների միջև արյունալի բախումներ: Թեև կին մարտիկների մասին տեղեկությունները խիստ սակավ են, այս բացահայտումը փոխում է մեր պատկերացումները. ստացվում է, որ կանայք արենա են դուրս եկել նաև 3-րդ դարում, երբ նման մասնակցությունը պաշտոնապես արդեն արգելված էր:
Գիտնական Ալֆոնսո Մանասը վերլուծել է խճանկարի այն հատվածը, որտեղ պատկերված են հովազը և մտրակով զինված մի կերպար: Մարտիկի բաց կուրծքը և հագուստի առանձնահատկությունները փաստում են, որ նա կին է, իսկ ձեռքի դաշույնն ու մտրակը վկայում են նրա «մասնագիտության» մասին: Սա ոչ թե զվարճացնող կերպար է, այլ պատրաստված մարտիկ, որը, ամենայն հավանականությամբ, ունեցել է ցածր հասարակական դիրք և արենայում կռվել է կամավոր կամ հարկադրաբար:
Այս գտածոն արժեքավոր է հատկապես ժամանակագրական առումով. այն հուշում է, որ արենայի կին մարտիկների ավանդույթը շատ ավելի երկար է գոյատևել, քան ընդունված էր կարծել: Սա նոր շերտ է բացում Հին Հռոմի հասարակական կյանքի և այն դաժան իրականության մասին, որն ընկած էր անտիկ աշխարհի զվարճանքների հիմքում:


«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
1222:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
2122:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
34307.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41007.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
75601.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75001.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
75001.11.2026, 19:42