««Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում»․ Օվերչուկ

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Խնդիրն այն է, որ այս ստորագրություններն ավելի խորքային գործընթացներ սկսեցին։ Դրանք խախտեցին տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը», - ասել է նա։
Օվերչուկը նշել է, որ այդ ժամանակ Երևաանի և Նախիջևանի խանությունները անցան Ռուսական կայսրությանը, և սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանի՝ Արաքս գետի երկայնքով։ Այդ ժամանակից ի վեր դա ընդհանուր առմամբ խաղաղ սահման է եղել, ինչն ապահովվել է երկու մեծ հարևանների պայմանավորվածություններով, հավելել է նա։
Փոխվարչապետը շեշտել է, որ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբին թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը: «Ադրբեջանը կառուցողական էր տրամադրված, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն արդեն բանակցություններ էր վարում ԵԱՏՄ-ի հետ շուկաների փոխադարձ բացման շուրջ, չէր զգում այն սպառնալիքները, որոնք բերեց ամերիկացիների հրավերը Արաքսի հյուսիսային ափ», - նշել է նա:
«Հիմա Հայաստանը հայտարարել է, որ այդ նախագիծն իրականացվելու է առանց Ռուսաստանի, Թուրքիայում արդեն սկսել են միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթգծի կառուցման համար, իսկ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարներն այնքան էլ ակնհայտ չեն։ Այս ամենը ճնշում է ստեղծում Հայաստանի վրա։ Ապաշրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չներառելու ցանկությունը մեծ սխալ էր» - նշել է Օվերչուկը։

Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
16802:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
9301:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
11600:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
11500:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
106Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
211Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
100Երեկ, 22:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
121Երեկ, 22:18