«Զանգեզուրի միջանցքի ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ մոտ 70%-ով». Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» իրականացման շրջանակներում ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90 տոկոսով, իսկ երկաթուղին՝ մոտ 70 տոկոսով։ Այս մասին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների/փոխնախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով որ այսօր կազմակերպության երկրների օրակարգային հարցերից մեկը տրանսպորտի, լոգիստիկայի և տարանցիկ հնարավորությունների ընդլայնումն է։
«Հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Միջին միջանցքը, Անդրկասպյան միջանցքը, Զանգեզուրի միջանցքը և այս ուղղությամբ այլ նախագծեր ձեռք են բերում էլ ավելի մեծ նշանակություն։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի նախագծին, ապա ավտոմոբիլային ճանապարհը գրեթե 90%-ով ավարտված է, իսկ երկաթուղին՝ մոտավորապես 70%-ով։ Հուսով եմ, որ այս նախագիծը մոտ ապագայում ամբողջովին կիրականացվի», - նշել է Ալիևը։
Նա ուրախալի է համարել նաև այն փաստը, որ Թուրքիայում սկսվել է Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը:

Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
16802:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
9301:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
11600:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
11500:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
106Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
211Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
100Երեկ, 22:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
121Երեկ, 22:18