«Կենտրոնական պողոտաներից հանե՛ք կայանատեղիները»․ Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ քաղաքապետարանը քննարկում ու ձգձգում է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծի իրականացումը («շինարար» հայ ազգը 35 տարում մի մետրոյի կայարան չկարողացավ կառուցել, բայց խոսել դրա մասին՝ որքան ուզես), Երևանն արագ տեմպերով դառնում է... ավելի ճիշտ՝ արդեն դարձել է կյանքի համար անհարմար քաղաք:
Առավոտը բացվում է, ու մարդկանց դիմավորում են նյարդայնացնող և օրը փչացնող խցանումները, որոնք աճում են երկրաչափական պրոգրեսիայով, և ճանապարհների փոսերը, որոնք շատանում են նույն տեմպով։
Ու այս ամենի ֆոնին, կտրուկ և կյանքի որակ փոխող որոշումներ կայացնելու փոխարեն, քաղաքային իշխանությունը վարում է պարզապես ընթացիկ սպասարկման քաղաքականություն: Ամիսներ շարունակ խոսում ու խոստանում են 45 տրոլեյբուս ձեռք բերելու մասին՝ իրենց պահելով այնպես, կարծես զարգացած եվրոպական քաղաքի իշխանություն լինեն, որտեղ տրանսպորտի լուրջ խնդիրներ վաղուց չկան, և մնում է միայն ընթացիկ սպասարկում իրականացնել:
Հարգելի՛ քաղաքապետարան, կենտրոնական պողոտաներից հանե՛ք կայանատեղիները, ավելացրե՛ք ավտոբուսների գծերը (որպեսզի դրանք երկու փողոց հետո չընդհատվեն), շատացրե՛ք հանրային տրանսպորտը: Կենտրոնում ավտոկայանատեղիների թանկացումը, ըստ իս, ճիշտ որոշում է, որը պետք է պահել, բայց աշխատող է համակարգի մեջ, ոչ առանձին վերցրած:
Ավտոբուսներում պետք է պարբերաբար հատուկ համազգեստով հսկիչներ շրջեն՝ վերահսկելու, որ բոլորն ուղևորատոմս գնեն: Չգնելու դեպքում տուգանվեն, որքան էլ դա պոպուլյար չլինի:
Երևանի խնդիրներն ունիկալ չեն. շատ քաղաքներ են գնացել նման լուծումների՝ մարդկանց կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար: Ուղղակի այդ քաղաքներում նման բարդ որոշումները կայացվել են և ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ:
Ավել-պակասի համար կներեք, որքան ժամանակ է սա խմորվում էր իմ մեջ»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
26209.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
35207.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
44606.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83229.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
89729.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
103825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
113023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
115322.09.2026, 21:24