Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության դիմաց փոխհրաձգություն է տեղի ունեցել երեք զինված տղամարդկանց և շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների միջև։ Reuters-ի հաղորդմամբ՝ հարձակվողներից երկուսը սպանվել են, մեկը՝ ծանր վիրավորվել։ Հաղորդվում է նաև երկու ոստիկանի վիրավորման մասին։ Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հաստատել է միջադեպը։ Նա մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ հետաքննություն է սկսվել, հաղորդում է Haberturk-ը։ Գործով զբաղվում է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։
Թուրքիայի ՆԳ նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտնել է, որ հարձակվողներից մեկը կապեր ունի կրոնը շահագործող կազմակերպության հետ, իսկ մեկը քրեական անցյալ ունի թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված։
Նշվում է, որ հյուպատոսությունը երկար ժամանակ փակ էր, սակայն հսկվում էր ոստիկանության կողմից:
İsrail Konsolosluğu önünde silah sesleri!https://t.co/CLxc6iOmKD pic.twitter.com/VbrxIjdzEp
— Cumhuriyet (@cumhuriyetgzt) April 7, 2026

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
238Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
252Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
423Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
298Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
383Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
164Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
31208.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29308.11.2026, 20:00