«Իրանի հետ երկկողմ հրադադարը կգործի երկու շաբաթ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկու շաբաթ երկկողմ հրադադար կգործի։
Թրամփը Truth Social-ում նշել է. «Համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա երկկողմանի հրադադար կլինի։ Պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները և զգալի առաջընթաց ենք գրանցել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության համար կոնկրետ համաձայնությունների հասնելու գործում»։
«Մենք Իրանից ստացել ենք տասը կետից բաղկացած առաջարկ և կարծում ենք, որ դա բանակցություններ վարելու համար ընդունելի հիմք է։ Նախկինում եղած գրեթե բոլոր վիճելի հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Սակայն երկշաբաթյա ժամկետը թույլ կտա համաձայնագիրը վերջնականացնել և իրականացնել»,- հավելել է նա։
Ըստ Իրանի պետական հեռարձակողի՝ 10 կետից բաղկացած առաջարկը ներառում է՝ Իրաքի, Լիբանանի և Եմենի դեմ պատերազմի լիակատար դադարեցում, Իրանի դեմ պատերազմի լիակատար և մշտական դադարեցում՝ առանց ժամկետային սահմանափակման, տարածաշրջանում բոլոր հակամարտությունների ամբողջական դադարեցում, Հորմուզի նեղուցի վերաբացում, Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար պայմանների սահմանում, փոխհատուցման վճարում Իրանին, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում, Իրանի միջոցների և ԱՄՆ-ում սառեցված ակտիվների ապաարգելափակում. Իրանը պարտավորվում է միջուկային զենք ձեռք չբերել:

«ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
211:36
«Ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1911:30
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
4911:19
«Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»-ն երկարացնել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4411:12
«Անկարայի համար Ադրբեջանն իր ռազմավարական շահերը սպասարկելու գլխավոր հենարանն ու գործիքն է»․ Վարուժան Գեղամյան
4211:06
«Տոնում են՝ միայնակ մասնակցած ՔՊ-ականի հաջողությունը»․ Տիգրան Աբրահամյան
4710:42
«Այո՛, փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակներում»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
6010:36
«Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Թեհրան»․ #Reuters
12510:25