«Իրանում ուրանի հարստացում չի լինի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ուրան չի հարստացնի։
«Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որտեղ, մեր կարծիքով, շատ արդյունավետ ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել։ Ուրանի հարստացում չի լինի, և Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի (B-2 ռմբակոծիչների հարվածներից) խորը թաղված ողջ միջուկային «փոշին»»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ համապատասխան օբյեկտները գտնվում են ԱՄՆ տիեզերական ուժերի «արբանյակային դիտարկման» ներքո, և հարձակման պահից ի վեր ոչինչ դուրս չի բերվել։
Նշենք, որ հրադադարի մասին հայտարարությունից հետո Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ Վաշինգթոնը ընդունել է Թեհրանի 10 կետանոց առաջարկը, որոնց թվում էր Իսլամական Հանրապետության ուրան հարստացնելու իրավունքը։

«Տոնում են՝ միայնակ մասնակցած ՔՊ-ականի հաջողությունը»․ Տիգրան Աբրահամյան
2710:42
«Այո՛, փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակներում»․ Արփինե Սարգսյան
3810:36
«Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Թեհրան»․ #Reuters
10710:25
«Համատարած տգիտության ու բոշության էս իրականության մեջ Նիկոլն «ամենաներդաշնակ» ղեկավարն է»․ Հռիփսիմե Առաքելյան
5410:12
«Տեղեկացված ենք, որ նախաձեռնության հեղինակը վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5309:48
«Մենք պարտվել ենք ընտրություններում». Վուչիչ
13609:25
ԱԺ-ում քննարկվում է Աննա Հակոբյանի նախագիծը (տեսանյութ)
5709:18
Ստեփանավանում ՔՊ-ն պարտվել է «Գործարար» կուսակցությանը
6609:12