«Մերձավոր Արևելքում հաստատված հրադադարը կարագացնի Նեթանյահուի ձերբակալությունը». Արաղչի

Մերձավոր Արևելքում հաստատված հրադադարը կարագացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կալանավորման գործընթացը, կարծում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Նեթանյահուի դատավարությունը կվերսկսվի կիրակի օրը։ Տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, հրադադարը կարագացնի նրա կալանավորումը։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է կործանել իր տնտեսությունը՝ թույլ տալով Նեթանյահուին սպանել դիվանագիտությունը, դա նրանց ընտրությունը կլինի։ Մենք կարծում ենք, որ դա հիմարություն կլինի, բայց մենք պատրաստ ենք դրան», - գրել է նախարարը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Jerusalem Post-ը գրել էր, որ Նեթանյահուի դեմ քրեական գործերով դատական լսումները կշարունակվեն կիրակի՝ Իրանի հետ հակամարտության սկսվելու պատճառով դադարից հետո:
Նեթանյահուի նկատմամբ մի քանի քրեական գործ է քննվում։ Կաշառք ստանալու ամենալուրջ մեղադրանքներն առաջադրվել են, այսպես կոչված, «4000 գործով», որը վերաբերում է երկրում խոշորագույն հեռահաղորդակցական «Բեզեկ» խմբի շահերի լոբբինգին՝ ընկերության վերահսկողության տակ գտնվող «Walla» հայտնի լրատվական ինտերնետ-ռեսուրսում Նեթանյահուի նկատմամբ դրական վերաբերմունքի դիմաց:

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
5804:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
7803:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
8402:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
10101:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
11500:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
92Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
100Երեկ, 23:42