Կլոդ Մոնեի` մեկ դարից ավելի անհայտ մնացած կտավները կհանվեն աճուրդի

Ապրիլի 16-ին Փարիզում կայանալիք ժամանակակից արվեստի աճուրդում կներկայացվեն իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մոկի՝ Կլոդ Մոնեի երկու կարևոր աշխատանքները: Ինչպես հայտնում է Sotheby's աճուրդի տան մամուլի ծառայությունը, սա վերջին 20 տարվա ընթացքում նկարչի՝ Ֆրանսիայում վաճառքի հանված ամենաթանկարժեք գործերն են:
Արվեստասերները հնարավորություն կունենան ձեռք բերել «Վետյոյ. առավոտյան տպավորություն» (1901) կտավը, որի նախնական գնահատված արժեքը (էստիմեյտը) տատանվում է 6-8 միլիոն եվրոյի (շուրջ 6,9-9,2 միլիոն դոլար) սահմաններում: 
Երկրորդ գլուխգործոցը՝ «Կղզիները Պորտ-Վիլում» (1883) կտավը, գնահատվում է 3-5 միլիոն եվրո (3,4-5,7 միլիոն դոլար): Այս գործը նույնպես վերջին անգամ ցուցադրվել է անցյալ դարասկզբին:
Հարկ է նշել, որ Մոնեի՝ երբևէ վաճառված ամենաթանկ աշխատանքը համարվում է «Խոտի դեզը» կտավը, որը 2019 թվականին աճուրդում օտարվել է ռեկորդային՝ 111 միլիոն դոլարով:
Ապրիլյան աճուրդը նշանավորվելու է նաև Մարկ Շագալի աշխատանքների ներկայացմամբ: Վաճառքի կհանվեն նկարչի «հեքիաթային կրկեսային» շարքի յոթ կտավներ, որոնք ստեղծվել են 1950-ական թվականներին:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
215Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
19709.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
20309.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
45607.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
46907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
81001.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
79701.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
80401.11.2026, 21:12