Նախատեսվում է ՎԻՎ գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի
![]() 129 Այսօր, 19:12 Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։ Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը․ թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Փոփոխությունը թույլ կտա քննությունը դարձնել ավելի նպատակային։ Փոփոխությունները հանդիսանում են Ներքին գործերի նախարարության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման հանձնառության հերթական դրսևորումը։ Կարգավորման ընդունումը կբարձրացնի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետությունը, քննությունները կկազմակերպվեն ավելի արդար և ճկուն, ինչպես նաև կապահովվի իրավական հստակություն։ |

Նախատեսվում է ՎԻՎ գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի
12519:12
«Ավտոներկրողներն ահազանգում են». Գառնիկ Դանիելյան
68208.04.2026, 17:18
«Ոչ մի տեղ նշան չկա, որ ճանապարհը փակ է». Մանուշ Եսայան (տեսանյութ)
63308.04.2026, 12:00
«Չկա այդպիսի ցերեկային ժամ, որ Երևանում խցանումներ չլինեն»․ Դերենիկ Մալխասյան
73707.04.2026, 16:36
Մյասնիկյան պողոտան՝ այս պահին (տեսանյութ)
62306.04.2026, 09:48
Վարչապետի, նախագահի և նախարարների թանկարժեք մեքենաները՝ եկեղեցու բակում (տեսանյութ)
66405.04.2026, 11:36
«Կենտրոնական պողոտաներից հանե՛ք կայանատեղիները»․ Արշալույս Մղդեսյան
73403.04.2026, 16:18
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
76803.04.2026, 15:30
