Չինական լցանավն անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ-ի շրջափակմանը

Չինաստանի հետ կապված Rich Starry լցանավն անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ծովային շրջափակմանը, հաղորդում են Bloomberg-ը և Reuters-ը՝ հղում անելով նավերի հետևման ծառայության՝ MarineTraffic-ի, ինչպես նաև Լոնդոնի ֆոնդային բորսայի խմբի (LSEG) հետազոտական բաժնի և Kpler վերլուծական ընկերության տվյալներին։
Այս լցանավը նախկինում հայտնի էր՝ որպես Full Star: 2023 թվականին այն ավելացվել է պատժամիջոցների ցանկում՝ Թեհրանին էներգետիկ պատժամիջոցներից խուսափելուն օգնելու համար, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալությունը նշում է, որ սա նավի երկրորդ փորձն է՝ լքել Պարսից ծոցը վերջին 24 ժամվա ընթացքում: Երբ ԱՄՆ-ի շրջափակումն ուժի մեջ մտավ, այն ուղևորվում էր դեպի իրանական Քեշմ կղզու մոտ գտնվող նեղ ջրանցք: Այնուհետև այն շրջվել է և մի քանի ժամ անց կրկին սկսել շարժվել՝ ազդանշան տալով, որ իր սեփականատերը և անձնակազմը չինացի են: MarineTraffic-ի տվյալներով՝ լցանավը կրում է Մալավիի դրոշը, բայց այդ երկրի իշխանությունները հայտարարել են, որ չունեն նավերի պաշտոնական գրանցամատյան։
Մեկ այլ նավ՝ «Էլփիսը», Օմանի ծոց է մտել Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման սկսվելուն զուգահեռ։ Kpler և Vortexa հետևողական համակարգերի համաձայն՝ նավը կանգ է առել իրանական նավահանգստում՝ նախքան Հորմուզի նեղուցով անցնելու փորձը, հաղորդում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունների անավարտ ավարտից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը «կսկսեն արգելափակել Հորմուզի նեղուցով մուտք գործել կամ դուրս գալ փորձող բոլոր նավերը»։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հետագայում պարզաբանեց, որ կարգելափակի իրանական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը։ Սակայն ԱՄՆ-ի հրամանատարությունը հայտարարեց, որ չի սահմանափակի Հորմուզի նեղուցով այլ երկրների նավահանգիստներ շարժվող տարանցիկ նավերի տեղաշարժը։
ABD'nin ablukasına rağmen Çin menşeli "Rich Starry" gemisi Hürmüz Boğazı'ndan geçti
— Anadolu Ajansı (@anadoluajansi) April 14, 2026
Uluslararası deniz trafiği takip platformu MarineTraffic verilerine göre, söz konusu geminin izlediği rota ⤵️https://t.co/g6LZBrHigq pic.twitter.com/c1L7kdnwm3

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
40225.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
25225.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
25725.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
47125.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
51324.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
56824.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
25524.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
27624.09.2026, 13:54