Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը

Ապրիլի 18-ին ժամը 13:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի Ժանսեմի անունը կրող պատկերասրահում տեղի է ունենալու «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ժամանակավոր ցուցադրության բացումը, որը համակարգել և համադրել են աշակերտական երեք խմբեր՝ ՀՑԹԻ աշխատակիցների մենթորությամբ:
Այդ օրը նրանք ցուցահանդես-վաճառքի կհանեն նաեւ իրենց ձեռագործ աշխատանքները՝ տիկնիկներ, գոտիներ ու վերամշակված թղթեր, որ պատրաստել են «Հավաքական հիշողություն. երիտասարդների ներգրավումը համակարգողական (կուրատորական) գործունեության մեջ» (COREM) ծրագրի շրջանակում անցկացված գործնական պարապմունքի ընթացքում: Ծրագիրը, որի նպատակն է դեռահասներին ակտիվորեն ներգրավել 20-րդ դարի ցեղասպանությունների դասավանդման և դրանց մասին հիշողության պահպանման մեջ, մեկնարկել է 2025 թ. սեպտեմբերին՝ Իսպանիայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի և ՀՑԹԻ համագործակցությամբ:
Մասնակից 27 աշակերտները՝ Երևանի չորս դպրոցներից (Արգիշտի Առաջին արքայի անվան հ. 61 հիմնական դպրոց, Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց, Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոց, Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց, ևս երկու համակարգող աշակերտ «Արալեզ» ՀԿ-ից), ծրագրի մեկնարկի օրը լսել են «Հայ երեխաների բռնի ձուլումը ցեղասպանության ընթացքում» դասախոսությունը, իսկ վերջին օրը՝ ապրիլի 24-ին, կմասնակցեն ամփոփիչ առցանց հանդիպման ծրագրի մյուս մասնակից երկրների՝ Լեհաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի մասնակից երեխաների հետ:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
136Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
65015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44812.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76008.09.2026, 23:12