«ԱՄՆ-ն ու Իրանը կարող են մոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել»․ #Reuters

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կարող է ձեռք բերվել մոտ ժամանակներս: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Պակիստանի անվտանգության ոլորտի աղբյուրին։
Նրա խոսքով՝ կողմերն առաջընթաց են գրանցել կուլիսային դիվանագիտության շրջանակներում, իսկ կողմերի միջև առաջիկա հանդիպումը կարող է հանգեցնել համաձայնագրի ստորագրման։ Աղբյուրը նշել է, որ կողմերը նախ կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որին կհաջորդի համապարփակ համաձայնագիր 60 օրվա ընթացքում։ Կողմերն արդեն ձեռք են բերել սկզբունքային պայմանավորվածություններ, մինչդեռ տեխնիկական մանրամասները կհամաձայնեցվեն ավելի ուշ:
Դիվանագիտական շրջանակների աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ առանցքային միջնորդական դեր է խաղում Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը, ով բանակցություններ է վարում Թեհրանում և կարողացել է առաջընթաց գրանցել մի շարք բարդ հարցերի շուրջ:

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
176Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
217Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
210Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
210Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
17024.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15924.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15924.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
14224.10.2026, 22:54