«Հարավային Կովկասի նշանակությունը մեծանում է»․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը, հայտարարել է, որ աշխարհում շարունակվող պատերազմներն ու աշխարհաքաղաքական լարվածությունը բացասաբար են ազդում գլոբալ իրավիճակի վրա:
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա ակնհայտ է, որ այս բոլոր անորոշություններն ու գլոբալ մարտահրավերներն ազդում են նաև մեր տարածաշրջանի վրա։ Սակայն մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասի նշանակությունը միայն մեծանում է։ Մենք փորձում ենք առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները։
Տարիներ շարունակ Վրաստանը հուսալի կամուրջ է հանդիսացել Եվրոպայի և Ասիայի միջև։ Մենք ձգտում ենք էլ ավելի ամրապնդել այս գործառույթը: Ներկա պայմաններում, երբ առևտրային երթուղիները բախվում են լրացուցիչ մարտահրավերների, մենք կարող ենք մեր գործընկերներին առաջարկել հատուկ ծառայություններ աշխարհի տարբեր մասերում: Վրաստանը տարանցիկ հանգույց է ապրանքների, ծառայությունների, էներգիայի և թվային տվյալների արդյունավետ տեղափոխման համար»,- նշել է Կոբախիձեն։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
176Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
217Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
210Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
210Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
17024.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15924.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15924.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
14224.10.2026, 22:54