Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագիծը

ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագիծը։ Ինչպես հայտնում են ադրբեջանկան լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը, քննարկումը տեղի է ունեցել Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Հումմետովի և ԱՄՆ Պետդեպարտամենտի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Ռեբեկա Նեֆի հանդիպման ժամանակ։
«Կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների, «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության, ինչպես նաև ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում տրանսպորտի և արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, քննարկվել են ամերիկյան ընկերությունների մասնակցության հնարավորությունները Ադրբեջանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքների, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և այլ առաջնահերթ ոլորտներում նախաձեռնությունների նախագծերին։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
176Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
217Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
210Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
210Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
17024.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15924.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15924.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
14224.10.2026, 22:54