Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացված «Քարե Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է Եղիշե Չարենցի կերպարը հայ կերպարվեստում ոչ միայն իբրև աշխատանք, այլև՝ նյութականացված հիշողություն։
Ցուցադրությունում ներառված են տուն-թանգարանի հավաքածուում պահվող Եղիշե Չարենցի դիմանկարներ, գրաֆիկական աշխատանքներ և քանդակներ:
1930-ականների հեղինակների՝ Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Հակոբ Կոջոյանի և այլոց գործերում Չարենցը դեռ կենդանի մարդ է՝ զգայուն, մտահոգ, ժամանակի ներսում ապրող։

Քանդակագործներ Արա Սարգսյանի, Կամո Սարիկյանի, Գետիկ Բաղդասարյանի աշխատանքներում Չարենցը ներկայանում է՝ որպես կոփված կերպար՝ ժամանակից անդին կանգնած, հուշարձանային ներկայությամբ։
«Քարե Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը հնարավորություն է տեսնելու, թե ինչպես է բանաստեղծի կերպարը ժամանակի ընթացքում վերածվում մշակութային հիշողության։



Ցուցադրությունը կգործի մինչև հունիսի 5-ը:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
136Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
65015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44812.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76008.09.2026, 23:12