«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել` որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին տեղեկությունները խորապես մտահոգիչ են։ Մշակութային և հոգևոր ժառանգությունը յուրաքանչյուր ժողովրդի ինքնության կարևոր մասն է, և դրա հետևողական ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք։
Արցախում հայկական պատմամշակութային և քրիստոնեական հետքերի վերացումը պետք է արժանանա հստակ և սկզբունքային գնահատականի՝ ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։
Մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը քաղաքական հարց չէ, խաղաղությանն ընդդեմ սպառնալիք չէ, այլ համամարդկային արժեքներն ու պատմական հիշողությունը չջնջելու արդարացի պահանջ։
Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելն ու քննադատելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ․ հակառակը՝ նաև հարևան ժողովրդի արժեքների, մշակույթի և պատմության նկատմամբ հարգանքը պետք է լինի իրական և կայուն խաղաղության հիմքում»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
136Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
65015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44812.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76008.09.2026, 23:12