«Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ վերանայել խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը»․ Արցախ Միություն

«Արցախ Միություն» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Արցախ Միությունը շեշտում է, որ այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են։
Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը ոչ միայն Արցախի ժողովրդի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, այլև միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են հատկապես հետևյալ միջազգային փաստաթղթերը.
- 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և դրան կից արձանագրությունները.
- 2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագիրը՝ «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ».
- Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան.
- Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023թ. Նոյեմբերի 17-ի հրամանները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության թիրախավորումը:
Արցախ Միությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը և ձեռնարկել հետևյալ անհապաղ քայլերը.
- Դադարեցնել ագրեսորին խրախուսող հռետորաբանությունը, որը միջազգային հարթակներում ստեղծում է անպատժելիության պատրանք և լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը.
- Անհապաղ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ գործող միջպետական գանգատի շրջանակներում նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով՝ հիմնվելով Ստեփանակերտի Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման թարմ ու ապացուցված փաստերի վրա.
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ որպես ԱՄԴ հրամանների պարբերական և կոպիտ խախտող պետություն.
- Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի անկյունաքարային նախապայման և այն ներառել միջնորդ ԱՄՆ-ի հետ երկխոսության օրակարգում:
Միջազգային կառույցների և դոնոր կազմակերպությունների շարունակական լռությունը հավասարազոր է հանցակցության։ Մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը միջազգային հանցագործություն է, որը սպառնում է համամարդկային քաղաքակրթությանը։ Մենք կոչ ենք անում.
- Կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ.
- Անհապաղ ապահովել միջազգային անկախ դիտորդական առաքելության մուտքը բռնազավթված տարածքներ՝ մնացած հուշարձանների վիճակը գնահատելու և հետագա հանցագործությունները կանխելու համար:
Հայաստանի Հանրապետությունը, որպես հայկական ժառանգության ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու առաջնային սուբյեկտ և ԱՄԴ դիմումատու կողմ, պարտավոր է գործել վճռական կերպով։ Անգործությունը և լռությունը միայն նոր դռներ են բացում հաջորդող հանցագործությունների համար»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
136Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
65015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44812.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76008.09.2026, 23:12