«Ինչպե՞ս է Նոր Հայաստանում հնարավոր ավտոմեքենա գնել կամ վաճառել». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս է Նոր Հայաստանում հնարավոր ավտոմեքենա գնել կամ վաճառել:
Ունենք երկու քաղաքացի՝ ավտոմեքենա վաճառողն ու գնողը: Առուվաճառքի գործարքը պետք է իրականացվի կամ առցանց եղանակով, կամ ՀՀ ներքին գործերի նախարարությունում՝ Հայաստանի տարածքում գործող որևէ հաշվառման-քննական բաժնում (ՄՌՈւ): Առցանց եղանակով առուվաճառքի գործարք կատարել հնարավոր չէ: Շուրջ 4 օր գործարքների առցանց հարթակը չի աշխատում: Ընդ որում, պետական տուրքերն ու վճարները գանձվում են և դրանից հետո ծրագիրը սկսում է «չաշխատել»: Մեր հերոսներն այդ եղանակով երկու անգամ պետական տուրքեր են վճարել, սակայն ապարդյուն: Գործարքը չի կատարվել: Ի վերջո, հերոսները որոշեցին գնալ Մեծամորում գտնվող ոստիկանության հաշվառման-քննական բաժին և ավտոմեքենայի առուվաճառքն այնտեղ կատարել: Առավոտից Մեծամորի հաշվառման-քննական բաժնում ինտերնետ չկար: Այն տվեցին մոտ 12:00-ի սահմաններում: Դրանից քիչ անց աշխատակիցները հայտարարեցին, որ ընդմիջման են գնում: Այլևս համբերելն անհնար էր: Հերթը մեծանում էր: Բաժնի պետն առավոտից չկար: Մեր հերոսներից մեկը՝ ավտոմեքենայի գնողը, չդիմացավ: Վերջինս զանգահարեց նախկինում ուժային ոլորտում բարձր պաշտոն զբաղեցրած իր բարեկամին: Մոտ 25-30 րոպեից մեր հերոսներին է մոտենում մեկը, ով բաժնի պետի անունից ավետում է, որ նրանց գործը շուտափույթ և առանց հերթ կանի: Անում է: Հերոսները գոհ են: Վերջիններիս մնում է պարզել չկայացած առցանց գործարքների ընթացքում վճարված պետական տուրքերի ճակատագիրը և վերադարձնել դրանք: Կարծում եմ՝ հերոսների մոտ դա կստացվի: Վերջիններս կրկին ծանոթ-բարեկամներին կդիմեն:
Ճիշտ էր ասում Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի հարկատուները հերոսներ են: Նրանք ամեն ինչ կարող են»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
260Երեկ, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
35007.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
44406.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83029.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
89529.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
103625.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
112823.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
115122.09.2026, 21:24