Կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ
![]() 134 Այսօր, 19:54 Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ. ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը, Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։ Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպում․ Քաղաքացիների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով՝ Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցի կողմից, ելքը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ։ Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։ Տեղեկացնում ենք, որ հիշատակի միջոցառման խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը՝ բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց համար։ Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 07։00-ից 10։00-ն ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։ Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝ Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա -Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց-Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։ Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ |

Կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ
13319:54
«Ինչպե՞ս է Նոր Հայաստանում հնարավոր ավտոմեքենա գնել կամ վաճառել». Կարեն Հեքիմյան
14318:54
«Հայաստանում ասֆալտ են փռում, անունը դնում ճանապարհաշինություն». Գոռ Մադոյան
229Երեկ, 19:36
Կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ
41020.04.2026, 22:00
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
21020.04.2026, 21:30
«Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս». Արեն Ափիկյան (տեսանյութ)
61516.04.2026, 21:06
«Զվարթնոց»-ը հորդորում է թռիչքի ժամը պլանավորելիս հաշվի առնել Իսակովի պողոտայի խցանումները
151816.04.2026, 20:50
Լարսը փակ է բեռնատարների համար
72015.04.2026, 00:06
