«Արցախում վանդալիզմի դեպքերը գերազանցել են 1000-ը․ սա մշակութային ցեղասպանություն է»․ Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը հայտնում է․ «Արցախում մշակութային ժառանգության վտանգման ահազանգ
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով աշխարհում անցկացվող միջոցառումների ֆոնին՝ Արցախում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն արձանագրում է, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս Արցախում վանդալիզմի դեպքերը գերազանցել են 1000-ը՝ ընդգծելով, որ սա կարելի է համարել 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը երկար տարիներ վարում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման նպատակային քաղաքականություն, որը հատկապես սրվել է բռնազավթված տարածքներում։ Այս գործընթացը, ըստ Ավանեսովի, իրականացվում է պետական մակարդակով՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։
Արձանագրված դեպքերը ներառում են հայկական եկեղեցիների և խաչքարերի վնասում, արձանագրությունների վերացում, ինչպես նաև հուշարձանների օգտագործում շինարարական կամ ռազմական նպատակներով։ Մասնավորապես, նշվում է, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ենթարկվել է հրետակոծության, իսկ այլ սրբավայրեր նույնպես թիրախավորվել են տարբեր ժամանակահատվածներում։
Փաստերի այս ամբողջությունը, ըստ փորձագետների, վկայում է համակարգված քաղաքականության մասին, որի նպատակն է ոչ միայն ֆիզիկական, այլև մշակութային ժառանգության վերացումը տարածաշրջանում»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
136Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
65015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44812.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76008.09.2026, 23:12