Արաղչին Օմանի սուլթանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Օմանի սուլթան Հեյթհամ բին Թարիքի և Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ Բուսաիդիի հետ քննարկել է Պարսից և Օմանի ծոցերի անվտանգությունը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում նավագնացության հարցերը։
Կիրակի օրը Օմանի պետական լրատվական ONA գործակալությունը հաղորդել է, որ Օմանի սուլթանը Մասքաթ կատարած այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում հակամարտությունը դադարեցնելու միջնորդների ջանքերը։ Արաղչին շնորհակալություն է հայտնել սուլթանությանը սրված իրավիճակի դիվանագիտական լուծմանը ցուցաբերած միջնորդության և աջակցության համար։ «Այս հանդիպմանը, որին մասնակցել է նաև Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդին, կողմերը մտքեր են փոխանակել և քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությանը, Պարսից և Օմանի ծոցի անվտանգությանը, տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցությանը, ինչպես նաև Պակիստանի միջնորդությամբ պատերազմը դադարեցնելու բանակցություններին վերաբերող գործընթացները», - հրապարակված հայտարարության մեջ նշել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
15517:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
8516:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
12109:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
169Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
188Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47102.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46602.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43202.10.2026, 13:06