«Իրանը Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին». #Axios

Թեհրանը Վաշինգթոնին է փոխանցել հակամարտության կարգավորման նոր առաջարկ, որը նախատեսում է ամերիկյան շրջափակման վերացում, Հորմուզի նեղուցի բացում և Իրանի միջուկային ծրագրի հետագա քննարկում: Այս մասին հայտնումԷ Axios-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Աղբյուրների տվյալներով՝ Իրանի ներկայացուցիչները նոր առաջարկը փոխանցել են Պակիստանի միջոցով։ «Նոր առաջարկը նպատակ ունի հաղթահարել բանակցությունների ներկայիս փակուղային իրավիճակը և միջուկային զիջումների մասշտաբների շուրջ տարաձայնությունները, որոնց Իրանի ղեկավարությունը պատրաստ է գնալ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ գործարքի հասնելու համար»,- գրում է լրատվամիջոցը:
Նշվում է, որ Իրանի առաջարկը «կենտրոնացած է առաջին հերթին Հորմուզի նեղուցի և ամերիկյան շրջափակման շուրջ ճգնաժամի կարգավորման վրա»: Ենթադրվում է, որ կողմերը պետք է երկարաձգեն հրադադարի ռեժիմը «երկար ժամանակով կամ համաձայնեն մշտական հիմունքներով դադարեցնել պատերազմը»: «Առաջարկի համաձայն՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կսկսվեն միայն ավելի ուշ փուլում, երբ Հորմուզի նեղուցը բացվի, իսկ շրջափակումը՝ վերացվի»,- նշում է Axios-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահն այսօր մտադիր է կաբինետի նիստ անցկացնել, «Իրանի հետ բանակցությունների փակուղային իրավիճակը և պատերազմի հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները քննարկելու համար»։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
155Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
200Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
193Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
192Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
16224.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15124.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15124.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
13324.10.2026, 22:54