«Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից». ՀԷՑ

Ս.թ. ապրիլի 22-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ, ընդունել է որոշում, համաձայն որի՝ նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվում են մինչև 40%-ով, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով։
Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից։
Այսօրվանից սկսած, սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները՝ նախապես հայտարարված չափերով։
Տեղեկացնում ենք, որ 27.04.2026 թվականից հետո ներկայացված միացման հայտերի նկատմամբ կիրառվելու են բացառապես նոր՝ սահմանված միացման վճարները, որոնք ամրագրվելու են միացման պայմանագրերում։
Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև 27.04.2026 թվականը ներկայացված միացման հայտերի դեպքում սպառման համակարգի՝ բաշխման ցանցին միացման վճարները կհաշվարկվեն նախկին՝ փոփոխությունից առաջ գործող սակագներով՝ անկախ այն հանգամանքից, թե միացման պայմանագիրը երբ է ձևավորվում և ներկայացվում սպառողին:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
9910:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
28828.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
30428.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
38327.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
36927.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
30027.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
30527.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
23327.10.2026, 09:36