«Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ ԵՄ-ին միանալու համար». Մերց

Ռուսաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում Ուկրաինան կարող է ստիպված լինել համաձայնել որոշ տարածքների կորստին՝ Եվրոմիությանը միանալու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, գրում է Reuters-ը:
«Որոշակի պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի մասին համաձայնագիր, որոշակի պահի, հուսանք, նաև խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ: Այդ ժամանակ կարող է պարզվել, որ Ուկրաինայի տարածքի մի մասը այլևս ուկրաինական չի լինի»,- ասել է Մերցը:
Նա նշել է, որ նման որոշումները կպահանջեն ուկրաինական հասարակության աջակցությունը: «Եթե [Ուկրաինայի] նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է դա փոխանցել իր ժողովրդին և ստանալ մեծամասնության աջակցությունը, և եթե անհրաժեշտ է հանրաքվե, ապա նա պետք է միաժամանակ ժողովրդին ասի. «Ես ձեզ համար բացել եմ Եվրոպա տանող ճանապարհը»», - ասել է կանցլերը: Մերցը զգուշացրել է, որ Ուկրաինայի արագ անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է: Նրա կարծիքով, քանի դեռ պատերազմը շարունակվում է, երկիրը չի կարողանա միանալ միությանը: Դրա համար այն պետք է բավարարի մի շարք խիստ պայմաններ, ինչպիսիք են օրենքի գերակայության պահպանումը և կոռուպցիայի դեմ պայքարը:
«Զելենսկին միտք ուներ ԵՄ-ին միանալու 2027 թվականի հունվարի 1-ին։ Դա չի աշխատի։ Նույնիսկ 2028 թվականի հունվարի 1-ն անիրատեսական է», - ընդգծել է նա։
Որպես ժամանակավոր միջոց՝ Մերցը առաջարկել է Ուկրաինային տրամադրել դիտորդի կարգավիճակ ԵՄ կառույցներում։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը ստացել է եվրոպացի առաջնորդների աջակցությունը Կիպրոսի գագաթնաժողովում, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահը։
2025 թվականի դեկտեմբերին Զելենսկին հայտարարեց, որ Կիևը, ըստ սահմանադրության, իրավունք չունի հրաժարվելու տարածքներից՝ որպես Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման մաս։ Նա ընդգծեց, որ տարածքների փոխանակումն անվտանգության երաշխիքների դիմաց նույնպես չի քննարկվի։

«Սոմալիլենդում կառուցվող գաղտնի ռազմակայանն էապես կփոխի ռազմաքաղաքական իրադրությունը». Հակոբ Բադալյան
3716:36
«Մերձավոր Արևելքում տեղակայված է ավելի քան 50 հազար ամերիկացի զինծառայող»․ CENTCOM
8416:21
«Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ»․ Էլինար Վարդանյան
4616:00
«Ադրբեջանն ինչ պահանջ դնի Հայաստանի առաջ, Փաշինյանը սիրահոժար կատարելու է»․ Արա Պողոսյան
4215:48
Հռոմում մեկնարկել է Լիբանան-Իսրայել բանակցությունների վեցերորդ փուլը
10215:35
Ռադան երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը
8614:48
Պեսկովը՝ Ուկրաինայի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման մասին
10814:36
Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա՝ «Մոսադի» հետ կապերի մասին լուրը
13713:39