«Թրամփը խորհրդականներին ասել է, որ գոհ չէ Իրանի վերջին առաջարկից»․ #NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունի Իրանի վերջին առաջարկը, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում, սակայն միջուկային ծրագրի հարցը թողնում է հետագա բանակցությունների համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով քննարկումների ընթացքին ծանոթ մի քանի աղբյուրների:
Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականներին հայտնել է, որ գոհ չէ Հորմուզի նեղուցի աշխատանքը վերականգնելու և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից։ Բացի այդ, Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է, թե ինչ լրացուցիչ ռազմական գործողություններ կարող են անհրաժեշտ լինել ԱՄՆ-ին՝ Թեհրանին ստիպելու համար բանակցությունների ընթացքում գնալ էական զիջումների։
CNN-ը, հղում կատարելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին, նույնպես հաղորդում է, որ Թրամփը, հավանաբար, չի ընդունի այն առաջարկը, որը վերջին օրերին ներկայացվել է ԱՄՆ-ին։ Իսկ Wall Street Journal-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Վաշինգթոնը, հավանաբար, «առաջիկա օրերին» Թեհրանին կներկայացնի իր պատասխանը։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
153Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
198Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
192Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
16124.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15024.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15024.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
13224.10.2026, 22:54