«Արևմուտքի երկրները կորցնում են դիրքերը՝ իրենց տեղը զիջելով աճի նոր կենտրոններին»․ Պուտին

Արևմուտքի երկրները կորցնում են իրենց առաջատար դիրքերը՝ զիջելով իրենց տեղը նոր աճի կենտրոններին՝ Գլոբալ Հարավի պետություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Բաց երկխոսություն» միջազգային ֆորումի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում։
«Նախկին մոտեցումներն ու գործարար կյանքի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների հաստատված նորմերն ու կանոնները աստիճանաբար կորցնում են իրենց ուժը, այդ թվում՝ արևմտյան պետությունների գործողությունների պատճառով, որոնք կորցնում են իրենց առաջատար դիրքերը և տեղը զիջում աճի նոր կենտրոններին՝ Գլոբալ Հարավի երկրներին», - նշել է Ռուսաստանի առաջնորդը։
Նրա խոսքով՝ ի հայտ է գալիս գլոբալ զարգացման ավելի բարդ, բազմաբևեռ ճարտարապետություն, որում մեծ դեր են խաղում այն պետությունները, որոնք հասկանում և գնահատում են ազգային ինքնիշխանության կարևորությունը տարբեր ոլորտներում և ունակ են որոշել իրենց զարգացման վեկտորները։ «Իհարկե, ակնհայտ է. ոչ մի երկիր չի կարող զարգանալ միայնակ՝ այլ պետությունների հաշվին կամ նրանց վնասելով։ Ավելին, ժամանակակից գլոբալ մարտահրավերները պահանջում են համատեղ արձագանք և համատեղ ջանքեր», - հավելել է Պուտինը։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
153Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
198Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
192Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
16124.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15024.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15024.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
13224.10.2026, 22:54