Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) Հարավային Լիբանանում ապամոնտաժել են «Հեզբոլլահի» ստորգետնյա թունելների մեծ ցանց։
Թունելները կառուցվել են «իրանական չափանիշներով», որոնց պլանավորմանը և ֆինանսավորմանը, ենթադրաբար, մասնակցել է Իրանը։ Հայտարարության մեջ IDF-ը հայտնել է, որ գործողություն են իրականացրել Հարավային Լիբանանի Քանտարա շրջանում, որի ընթացքում նրանք չեզոքացրել են «Հեզբոլլահի» ռազմավարական նշանակություն ունեցող ստորգետնյա երկու թունել։ Հայտնաբերված թունելների ընդհանուր երկարությունը կազմել է մոտ երկու կիլոմետր։ Ինժեներական ստորաբաժանումները օգտագործել են ավելի քան 450 տոննա պայթուցիկ նյութեր՝ այս ենթակառուցվածքը լիովին ոչնչացնելու համար։
Ստորգետնյա համալիրի ներսում իսրայելական ուժերը հայտնաբերել են բարդ ենթակառուցվածք. ավելի քան 30 բնակելի և գործառնական սենյակներ, որոնք նախատեսված էին զինյալների երկարատև մնալու և հարձակումներ պլանավորելու համար։ Հայտնաբերվել է նաև մակերես տանող երեսուն ուղղահայաց հորան։ IDF-ի ռազմական տվյալների համաձայն՝ թունելներից մեկը վերջերս ակտիվորեն օգտագործվել է «Ռադվան» ստորաբաժանման զինյալների կողմից։
Հյուսիսային Իսրայելի բնակիչները նախապես տեղեկացվել էին պայթյունների մասին: Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ պայթյունի մասշտաբը ակտիվացրել է երկրաշարժի մասին նախազգուշացնող համակարգերը։

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
720:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
9619:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
18317:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
10515:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9515:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10014:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
28412:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
27409:49