«Դեմոկրատները կարող են Թրամփի դեմ հայց ներկայացնել՝ Իրանի դեմ գործողության պատճառով»․ #Time

Քոնգրեսի դեմոկրատները քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը, եթե Սպիտակ տան ղեկավարը որոշի շարունակել Իրանի հետ հակամարտությունը մայիսի 1-ից հետո՝ առանց օրենսդիր մարմնի հավանության, հաղորդում է Time-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Մայիսի 1-ին լրանում է 60-օրյա ժամանակահատվածը, երբ Թրամփը Քոնգրեսին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական գործողության մասին: Դրանից հետո նա իրավականորեն պարտավոր կլինի կամ ստանալ օրենսդիր մարմնի հավանությունը՝ ռազմական գործողությունները շարունակելու համար, կամ գրավոր հավաստել, որ զորքերի անվտանգ դուրսբերման համար անհրաժեշտ է ևս 30 օր:
«Ներքին քննարկումները (հայց ներկայացնելու մասին - խմբ.), որոնց մասին ավելի վաղ չի հաղորդվել, օրենսդիրները բնութագրել են որպես դեռևս վաղ փուլում գտնվող, բայց կարող են ակտիվանալ առաջիկա շաբաթներին, եթե նախագահը շարունակի ռազմական գործողությունը մայիսի1-ին 60-օրյա ժամկետի ավարտից հետո»,- գրում է լրատվամիջոցը:
Նշվում է, որ դեմոկրատները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել դատական հայց ներկայացնելու վերաբերյալ՝ նախ ձգտելով քննարկել բոլոր հնարավոր օրենսդրական տարբերակները: Մասնավորապես, սենատոր Ադամ Շիֆը նախատեսում է այս շաբաթվա վերջին կրկնակի քվեարկություն անցկացնել նախագահի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևի վերաբերյալ:

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
153Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
198Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
192Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
16124.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15024.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15024.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
13224.10.2026, 22:54