«ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը դատապարտված է ձախողման»․ Փեզեշքիան

ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհի համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ծովային շրջափակում և սահմանափակումներ մտցնելու ցանկացած փորձ խախտում է միջազգային իրավունքը, սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի երկրների և ժողովուրդների շահերի, ինչպես նաև խաղաղության և համաշխարհային կայունության համար և դատապարտված է ձախողման», - ասել է Փեզեշքիանը Իրանում Պարսից ծոցի օրվա կապակցությամբ։
Նա հավելել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանը միակողմանի կամքի պարտադրման վայր չէ, այլ միջազգային փոխգործակցության համակարգի մի մասն է, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է շարունակել Իրանի ծովային շրջափակումը, մինչև Թեհրանը լիովին չհրաժարվի իր միջուկային ծրագրից։

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային թիմի կազմը
6722:24
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին և ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող հարցեր
7022:18
Մերցը կոչ է արել Թրամփին խուսափել «անակնկալներից» Պուտինի հետ հանդիպման ժամանակ
13021:42
«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
8621:24
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9819:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
9219:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
12619:06