«Թեհրանը մերժում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ եվրոպական նախաձեռնությունները»․ Իտալիայում Իրանի դեսպան

Իրանի համար Հորմուզի նեղուցում ցանկացած օտարերկրյա ներկայություն, այդ թվում ՝ եվրոպական կոալիցիայի, անընդունելի է։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Սաբուրին։
«Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից Հորմուզի նեղուցում ցանկացած օտարերկրյա միջամտություն կամ ներկայություն անընդունելի է։ Սա վերաբերում է նաև վերջին ծրագրերին և հայտարարություններին, որոնք ներկայացվել են որպես Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, ինչպես նաև եվրոպական կոալիցիայի նախաձեռնություններ: Իրանը մերժում և դատապարտում է այդ ծրագրերն ու գործողությունները, համարում է դրանք անընդունելի»,- ասել Է դիվանագետը։ Նա եվրոպական երկրներին կոչ է արել ուշադրություն դարձնել ներկա իրավիճակի արմատական պատճառներին, այն է՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ:
«Մենք կարծում ենք, որ նավագնացության խոչընդոտները վերացնելու միակ միջոցը ափամերձ պետության, մասնավորապես՝ Իրանի, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելն է, ինչպես նաև քաղաքական ճնշում գործադրելը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի վրա, որպեսզի նրանք զերծ մնան իրենց ագրեսիայի կրկնությունից և պահպանեն հրադադարը»,- հավելել է դեսպանը։
Նրա խոսքով՝ ցանկացած նախաձեռնություն պետք է իրականացվի Իրանի համաձայնությամբ և նրա հետ համակարգմամբ: Նա նաև նշել է, որ եվրոպական երկրները անտեսում են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական ագրեսիայից հետո։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
144Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
187Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
183Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
181Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
15524.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
14624.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
14624.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
12824.10.2026, 22:54