«Եվրոպացի առաջնորդները հավաքվել են Հայաստանում. ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան»․ #BBC

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Հայաստանում, որը երկար ժամանակ համարվում էր Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցը Հարավային Կովկասում, գրում է BBC-ն։
Ինչպե՞ս է մի երկիր, որը խորապես ինտեգրված է Ռուսաստանի ազդեցության ոլորտում, հյուրընկալում եվրոպական առաջնորդների մեծամասնությանը։ Շրջադարձային պահը 2023 թվականի պատերազմն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ ժամանակ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց՝ այնտեղից վտարելով ավելի քան 100 000 էթնիկ հայերի։ Ռուսաստանը, որը տեղում խաղաղապահներ ուներ, մնաց դիտորդի դերում։ Ավելի վաղ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումները նույնպես անպատասխան էին մնացել Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի կողմից: Մեկ տարի առաջ ԵՄ-ն հանդես եկավ որպես միջնորդ՝ սահմանների ճանաչման վերաբերյալ համաձայնագրի կնքման գործընթացում, որի շրջանակում տեղակայեց քաղաքացիական դիտորդական առաքելություն։ 2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենք՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը սկսելու մասին։
Միևնույն ժամանակ Մոսկվան անթաքույց դժգոհությամբ հետևում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ջերմացող հարաբերություններին։
«Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները գործում են և իրական առաջընթաց են գրանցել, սակայն դրանք ճնշման տակ են»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, որը մասնակցում է գագաթնաժողովներին։ Հայաստանում հունիսյան ընտրություններին ընդառաջ նրա գլխավոր մտահոգությունները օտարերկրյա միջամտությունն են, ապատեղեկատվությունը և համացանցում քաղաքական բևեռացումը: Նրա խոսքով, Հայաստանն ունի որոշ իրավական գործիքներ այդ սպառնալիքներին հակազդելու համար, սակայն, ինչպես շատ այլ երկրներում, «դրանք դեռևս լիովին չեն համապատասխանում սպառնալիքի մասշտաբներին և բարդությանը»։
Մինչ եվրոպացի առաջնորդները մեկնում են Երևան՝ խոստանալով քաղաքացիական առաքելությունների ստեղծում և վիզային ռեժիմի ազատականացում, դեռևս չեն հստակեցվել ԵՄ-ին անդամակցության որևէ կոնկրետ ժամկետ, պաշտպանության ոլորտում պարտավորություններ կամ ռուսական գազը փոխարինելու ծրագրեր։
Առանց հստակ պարտավորությունների՝ Հայաստանի «հավասարակշռումը» Ռուսաստանի և Արևմուտքի միջև դեռ հեռու է ավարտված լինելուց։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
142Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
185Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
181Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
179Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
15424.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
14524.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
14524.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
12724.10.2026, 22:54