Բագրատ Սրբազանի նոր ստեղծագործությունը` կալանավայրից

Բագրատ Սրբազանը նոր ստեղծագործություն է հղել կալանավայրից․
«Երևման Սուրբ Խաչի Կիրակի
(Հայրենական)
Երազներս սահման չունեն…
Հանուն գալիք Հաղթանակիդ
Խաչանշան Արշալույսի՝
Երազներս սահման չունեն…
Հանուն Սիրուդ պսակումի,
Քո Սիրո հետ նույնանալու՝
Երազներս սահման չունեն…
Քո Լույսի մեջ կանթեղացած
Ցավող սրտիդ երգ լինելու՝
Երազներս սահման չունեն…
Խոցված կյանքդ ամոքելու,
Տառապանքդ իմ գրկի մեջ դարմանելու՝
Երազներս սահման չունեն…
Ծիծաղիդ մեջ ծավալվելու,
Անափ Հույսիդ շող դառնալու՝
Երազներս սահման չունեն…
Վես Ճախրանքիդ թև լինելու,
Քո Հեքիաթի բարեհաղթի,
Անհաղթ Երթիդ վերադարձին՝
Երազներս սահման չունեն…
Հաղթությունդ, Սերդ, Լույսդ,
Խոցված Կյանքիդ Ցավող սիրտդ,
Տառապանքդ ու Ծիծաղդ,
Անափ Հույսդ, Վես Ճախրանքդ,
Քո Հեքիաթի, Անհաղթ Երթի
Խաչանման Արշալույսդ
Իմ կյանքն են…
Եվ ճանապարհը՝
Նույնանալու պսակիդ հետ:
Կանթեղացած թրթռոցով
Ամոքումիդ երգ դառնալու,
Դարմանումիդ մեջ ծավալվող
Շող լինելու՝ թևեր անսանձ,
Բարեհաղթիդ վերադարձով
Խաչանման Արշալույսիդ
Երազներս սահման չունեն…
Ինչ որ ունեմ, միայն Դու ես,
Եվ ամբողջը միայն Քոնն է,
Որի համար
Երազներս սահման չունեն…
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
Ի Տօնի Երեւման Սուրբ Խաչի»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
134Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
64415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57610.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75908.09.2026, 23:12