Հնագույն «մոթել» Մարսելի մերձակայքում. հայտնաբերվել է հռոմեական բաղնիք

Ֆրանսիայի հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inrap) մասնագետները Մարսելից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ժեմենոս համայնքում բացառիկ հայտնագործություն են կատարել։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել է հին հռոմեական համալիր, որը հնագույն ճանապարհով բաժանված է եղել երկու մասի. մի կողմում գյուղատնտեսական հողատարածքներն ու խաղողի այգիներն էին, մյուսում՝ տարբեր շինություններ, որոնց մեջ առանձնանում են անտիկ թերմերը (բաղնիքները)։
Հետազոտողների պնդմամբ՝ բաղնիքների այս համալիրը չափազանց մեծ է մասնավոր տան համար, սակայն փոքր է ամբողջ բնակավայրի համար նախատեսված հասարակական թերմ լինելու համար։ Այս հանգամանքը հիմք է տվել ենթադրելու, որ համալիրը ծառայել է՝ որպես ճանապարհամերձ հյուրանոցային կամ պանդոկային կառույցի մաս՝ նախատեսված ճամփորդների հանգստի համար։
Ավերակների մեջ հնագետները հայտնաբերել են հիպոկաուստի՝ հին հռոմեական ջեռուցման համակարգի մնացորդներ, որն ապահովում էր տաք օդի մուտքը սենյակներ հատակի տակ գտնվող հատուկ խորշերով։ Բացի այդ, պարզվել է, որ բաղնիքի պատերի մի մասը զարդարված է եղել որմնանկարներով, որոնց բեկորները նույնպես գտնվել են պեղումների վայրում։ Նախնական տվյալներով՝ այս թերմերն ակտիվորեն օգտագործվել են մեր թվարկության 1-ինից 3-րդ դարերի ընթացքում։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
265Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
24609.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
25209.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
50407.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
49507.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
82901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
81601.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
82301.11.2026, 21:12