Ինչպես Սևանա լճի «Արշալույսը» հայտնվեց Vogue-ի էջերում

1976 թվականին համաշխարհային նորաձևության ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ Vogue-ն, իր բրիտանական հրատարակության էջերում ներկայացրեց բացառիկ մի լուսանկար, որն արվել էր Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Սևանա լճում:
Այսպիսով հայ նշանավոր քանդակագործ Արա Հարությունյանի «Արշալույս» քանդակը հայտնվեց նշանավոր ամսագրի էջերում: 

Լուսանկարը հրապարակվել է British Vogue-ի 1976 թվականի հունվարյան համարում և դարձել է նորաձևության պատմության հետաքրքիր էջերից մեկը։
Ֆոտոշարքի գլխավոր կերպարը ամերիկացի սուպերմոդել Ջերի Հոլն էր, որը 1970-ականներին համարվում էր աշխարհի ամենապահանջված մոդելներից։ Նկարահանումն իրականացրել է բրիտանացի նշանավոր լուսանկարիչ Նորման Փարքինսոնը, ով հայտնի էր նորաձևությունը ստուդիաներից դուրս՝ բնության և քաղաքային միջավայրում ներկայացնելու իր նորարարական ոճով։
Սևանի ափին արված լուսանկարը խորհրդանշում էր արևմտյան նորաձևության և խորհրդային իրականության անսովոր հանդիպումը։
1970-ականներին Vogue-ը ձգտում էր նոր ու անսպասելի վայրերում կազմակերպել ֆոտոշարքեր։ Այդ նպատակով Նորման Փարքինսոնը ճանապարհորդեց Խորհրդային Միություն՝ ստեղծելով յուրահատուկ պատկերաշար։ Այս նախագիծը դարձավ պատմական, քանի որ արևմտյան նորաձևության առաջատար ամսագիրը հազվադեպ էր աշխատում ԽՍՀՄ տարածքում։
Vogue-ը հիմնադրվել է 1892 թվականին Նյու Յորքում։ 1909-ին այն ձեռք բերեց Condé Nast հրատարակչությունը՝ վերածելով այն համաշխարհային նորաձևության առաջատար ամսագրի։ Տարիների ընթացքում հանդեսը դարձավ ոճի, մշակույթի և շքեղության խորհրդանիշ՝ ունենալով բազմաթիվ միջազգային հրատարակություններ, այդ թվում՝ British Vogue-ը։

«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն (տեսանյութ)
15200:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան (լուսանկար)
166Երեկ, 22:42
«Հայկական Վիշապն արտացոլում է մեր ամենակարևոր երկու որակներից մեկը». Անուշ Հակոբյան (լուսանկար)
41321.07.2026, 20:00
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
80419.07.2026, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
153219.07.2026, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
76919.07.2026, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
101717.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
84517.07.2026, 09:42