Լիբիայի հնավայրերից մեկում հայտնաբերվել են հարյուրից ավելի քարե «խաղասեղաններ»

Ժամանակակից Լիբիայի տարածքում գտնվող հնագույն Պտղոմայիս քաղաքի պեղումների ժամանակ լեհ հնագետները բացահայտել են առօրյա կյանքի մի ուշագրավ շերտ: Հնագույն շինությունների բեկորների, պատերի և մարմարե սալերի վրա հայտնաբերվել են ավելի քան հարյուր խաղային սխեմաներ՝ փորագրված անմիջապես քարի վրա: Սրանք պաշտոնական արձանագրություններ չեն, այլ հին քաղաքի բնակիչների կամ հետագա վերաբնակեցնողների առօրյա հանգստի վկայություններ:
Վարշավայի համալսարանի արշավախմբի ղեկավար Զոֆյա Կովարսկայայի փոխանցմամբ՝ խաղադաշտերը տարբեր չափերի են՝ սկսած պարզ «իքսիկ-նոլիկ»-ից (3x3) մինչև ավելի բարդ ռազմավարական խաղեր (7x7): Որոշ հատվածներում կենտրոնացված են 20-ից ավելի նմանատիպ փորագրություններ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ վայրերը եղել են յուրօրինակ «ժամանցի կենտրոններ»:
Հետազոտողները կարծում են, որ այս խաղասեղանների մեծ մասը հայտնվել է քաղաքի անկումից հետո (7-րդ դար), երբ անտիկ ավերակները վերածվել էին արոտավայրերի:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
265Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
24609.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
25209.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
50407.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
49507.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
82901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
81601.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
82301.11.2026, 21:12