«Փաշինյան արևմտամետ կուրսով վտանգում է Հայաստանի անկախությունը»․ Բոգդան Բեզպալկո. #РИАНовости

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները վտանգում են երկրի անկախությունը՝ փորձելով վերակողմնորոշվել դեպի Արևմուտք։ Այս մասին РИА Новости-ին ասել է քաղաքագետ, ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն։
«Այս բոլոր գագաթնաժողովներն անցկացվում են բացառապես Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու համար։ Դժվար է ասել, թե ապագայում ինչպես կանդրադառնա դա Հայաստանի վրա, բայց եթե այն դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, կամ փորձի միանալ որևէ եվրոպական միության, կազմակերպության կամ նախագծի, անկասկած կկորցնի իր ՀՆԱ-ի և ինքնիշխանության մի մասը», - ասել է Բեզպալկոն։ Նրա խոսքով՝ Փաշինյանի համախոհները պատրաստ են գնալ տնտեսական կորուստների և ինքնիշխանության կորստի՝ պետությունը արևմտամետ ուղեգծով վերաուղղելու համար։
Նա նշել է, որ Երևանին սպասում են մեծ տնտեսական կորուստներ․ Եվրոպայում ոչ ոք չի սպասում հայկական ապրանքներին։ «Եթե Հայաստանի ղեկավարությունը հույս ունի, որ քաղաքականապես կշարժվի դեպի արևմուտք, իսկ տնտեսապես կհամագործակցի Ռուսաստանի հետ, ապա սխալվում է», - եզրափակել է Բեզպալկոն:

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
139Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
183Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
179Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
177Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
15324.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
14424.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
14424.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
12624.10.2026, 22:54