«Ո՞վ է ձեր՝ մշակույթի գծով պատասխանատուն»․ Մհեր Մկրտչյանը՝ ընդդիմադիր ուժերին

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպես մշակույթի հետ կապ ունեցող մարդ, պարտավոր եմ հարցնել ընդդիմադիր գլխավոր ուժերին՝ ո՞վ է ձեր մշակույթի գծով պատասխանատուն:
Անուն, ազգանուն, մի քիչ կենսագրություն: Գոնե շատ քիչ:
Հրաշալի է, երբ ունեք ծրագրեր կապված անվտանգության և տնտեսության հետ: Բայց ոչ մեկդ չեք խոսում մշակույթից:
Ո՞ր ճանապարհով ենք գնալու՝ «կիսաբաց լուսամուտների», «Հայկո Մկոյի» կամ գուցե «կոլոտ Հովոյի»․․․
Հաղթանակի դեպքում կնշանակե՞ք ձեր սեփական էլիտան, թե՞ կբավարարվեք իրար փոխանցվող էլիտայով:
Ո՞րն է լինելու մշակույթում ձեր շարժիչ ուժը՝ ձեր սեփական ճաշակը, թե՞ այլ մոտեցում կլինի:
Կան մարդիկ, որ հիմա գրելու են՝ իրան ա առաջարկում: Հանգստացնեմ՝ ոչ մի իշխանության օրոք ես «չինովնիկ» չեմ դառնա:
Գրում եմ և կսպասեմ ձեր արձագանքին՝ հետևելով ձեր էջերին»:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
134Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
64415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57610.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75908.09.2026, 23:12