«Դատապարտում ենք ֆրանսիական կողմի սադրիչ հայտարարությունները»․ Հաջիզադե

Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի կողմից Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ արված հայտարարությունները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ ֆրանսիացի նախարարի կողմից Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործումն «Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող ղարաբաղյան տարածաշրջանի վերաբերյալ, անընդունելի է»։
«Այն ժամանակ, երբ տարածաշրջանում ստեղծվել են կայուն խաղաղության պայմաններ, մենք խստորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ, ինչպես նաև նրա մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը», - նշել է Հաջիզադեն։
«Ֆրանսիայի կոչերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն ուղարկելու Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջան, իրականության ակնհայտ խեղաթյուրում են։ Ադրբեջանը բազմիցս կոչ է արել նման գնահատման առաքելություններ իրականացնել, սակայն, ցավոք, դրանց իրականացումը անհնար է եղել այնպիսի երկրների կողմից հայտնի խոչընդոտների պատճառով, ինչպիսիք են Հայաստանն ու Ֆրանսիան։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է այս փաստը իր 2005 թվականի զեկույցում։ Ֆրանսիացի նախարարի նման հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում կայուն և իրական խաղաղության կառուցմանը», - հավելել է նա։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
13609:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
18102:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
17701:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
17500:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
152Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
143Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
143Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
125Երեկ, 22:54