Մասկը մեկ տարում ավելի շատ հարկ է վճարել, քան «պատմության մեջ որևէ մեկը»

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը նշել է, որ մեկ տարվա ընթացքում ավելի քան 10 միլիարդ դոլարի հարկ է վճարել։
«Ես մեկ տարվա ընթացքում ավելի քան 10 միլիարդ դոլարի հարկ եմ վճարել՝ ավելին, քան պատմության մեջ որևէ մեկը», - գրել է Մասկը սոցիալական ցանցերում։
Նա ասել է, որ բաժնետոմսերի օպցիոնների իրացման և վաճառքի ժամանակ իր համար դաշնային և նահանգային եկամտային հարկի համակցված գումարը կազմում է մոտ 45%։ Մասկը նաև նշել է, որ շարունակում է հարկեր վճարել Քալիֆորնիա նահանգին այնտեղ անցկացրած յուրաքանչյուր օրվա համար։
Ավելին, ձեռնարկատերը նշել է մոտավորապես 40% կազմող ժառանգության հարկի մասին, որը կգանձվի իր մահից հետո։ «Ես, հավանաբար, տրիլիոնավոր դոլարների հարկեր կվճարեմ», - ասել է գործարարը։
Մասկը Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին տեղում է։ Tesla-ի, SpaceX-ի հիմնադիրի և X սոցիալական ցանցի սեփականատիրոջ զուտ կարողությունը հասել է 839 միլիարդ դոլարի։

«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
283Երեկ, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
31023.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
87623.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
48022.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
42321.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
42321.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
104720.10.2026, 15:19
«40 վայրկյան տևած հարցազրույցից հետո որոշվեց ՀԷՑ-ը սեփականազրկել․ որքանո՞վ է դա նպաստում ՀՀ-ում ներդրումների գրավչությանը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
40820.10.2026, 14:54