Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Երևանում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հնչեցրած հայտարարությունների պատճառով։
ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։
Նրան ներկայացվել է Ռուսաստանի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն իր ահաբեկչական բնույթի սպառնալիքները հնչեցնելու համար հարթակ տրամադրելը անընդունելի է։ Առանձնահատուկ ընդգծվել է այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը անհրաժեշտ բացասական գնահատական չի տվել Երևանում Ռուսաստանի հասցեին Ուկրաինայի նախագահի հնչեցրած հայտարարություններին, ինչը չի բխում ՀՀ-ՌԴ գործընկերային հարաբերությունների բնույթից։
Դեսպան Արսենյանը պարտավորվել է զեկուցել պաշտոնական Երևանին Ռուսաստանի դիրքորոշման մասին։
Հիշեցնենք՝ Երևանում ԵՄ գագաթնաժողովին մասնակցող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել էր, թե մայիսի 9-ի շքերթի ժամանակ «վախ սփռող ԱԹՍ-ները բզզալով թռչելու են Մոսկվայի Կարմիր հրապարակի վրայով»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք նրա այս խոսքերին չէր հաջորդել։

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
180Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
188Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
28413.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
34612.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
29912.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
29612.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
24412.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
32911.11.2026, 20:48