«Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՌԴ-ն չպետք է ճանաչի արդյունքները». Զատուլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և Ռուսաստանի հետ լիակատար խզման միտումը կշարունակվի, եթե նա վերընտրվի, կարծում է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ NSN-ին տված հարցազրույցում նա նշել է, որ նման դեպքում Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ընդունի ընտրությունների արդյունքները։ «Անկասկած, եթե Փաշինյանը վերընտրվի, միտումը կլինի հենց վերջնական խզում մտցնելը Հայաստանի՝ որպես պետության, և միությունների (ԵԱՏՄ, ՀԱՊԿ-խմբ․) շրջանակներում նրա պարտավորությունների միջև։ Նա կընդունի բացահայտ հակառուսական դիրքորոշումներ, ինչը կհանգեցնի հետագա ճնշումների բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն կիսում այդ դիրքորոշումները, իսկ դա, առնվազն, վստահաբար Հայաստանի բնակչության կեսն է։ Հետևաբար, սա խնդիրներ կստեղծի Ռուսաստանում և ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի համար։ Ռուսաստանի Դաշնությունը չպետք է պաշտոնապես ճանաչի 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եթե Փաշինյանն արդար կամ ոչ արդար միջոցներով կրկին ապահովի իր հաղթանակը»,- հայտարարել է Զատուլինը։

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը
1920:10
«Մարդն իր սեփական ընկերության մեջ չի կարող չարաշահումներ անել»․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)
4219:48
ՀՀ-ի և Վրաստանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները քննարկել են հետագա աշխատանքներին առնչվող հարցեր
6019:36
«Աննա Վարդապետյանը իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպերը չի նկատում, բռնություն և հանցակազմ չի տեսնում»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
5719:12
«Փորձում են ընդդիմության վրա ճնշում բանեցնել՝ «դրական դիրքորոշում» ստանալու համար․ չեն ստանալու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7918:12
«Իրական մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8317:36
Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ
8517:30
«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
7717:12