Շենաթաղի տներից մեկի բակում դամբարաններ են հայտնաբերվել

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը հայտնում է. «Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղի բնակելի տներից մեկի բակում իրականացվող հողաշինարարական աշխատանքների ընթացքում պատահաբար բացվել են մ.թ.ա. VII–VI դարերով թվագրվող դամբարանային կառույցներ։
Հայտնաբերման վայրում առաջնային փաստագրման և ուսումնասիրման աշխատանքներ է իրականացրել Պահպանության ծառայության հնագիտական խումբը։ Կատարված հետազոտությունների արդյունքում արձանագրվել են երեք խոշոր դամբարանախցեր, որոնք ներկայացված են ձգված ուղղանկյուն հատակագծով քարարկղային կառույցներով՝ ծածկված 6–10 խոշոր սալաքարերով։
Դամբարանների ներսում հայտնաբերվել է հարուստ նյութական մշակույթ՝ ներառյալ մեծաքանակ խեցեղեն անոթներ, ինչպես նաև մետաղյա գտածոներ՝ ուլունքահատիկներ, դաշույնների և դանակների բեկորներ, նիզակի կոթառների հատվածներ՝ պատրաստված բրոնզից և երկաթից։ Հայտնաբերված նյութերի և դամբարանային ճարտարապետության առանձնահատկություններից ենթադրվում է, որ համալիրն առնչվում է ուշ երկաթեդարյան թաղման ավանդույթներին։
Միաժամանակ, հուշարձանը պահանջում է շարունակական և երկարատև հնագիտական ուսումնասիրություն՝ համակարգված պեղումներ և նյութերի համալիր վերլուծություն, ինչը նախատեսվում է իրականացնել առաջիկայում»:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
134Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
64415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57610.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75908.09.2026, 23:12