«ԱՄՆ-ն ամեն անգամ ընտրում է ռազմական արկածախնդրությունը, երբ դիվանագիտական լուծումը մոտ է լինում»․ Արաղչի

Ամեն անգամ, երբ սեղանին հայտնվում է դիվանագիտական լուծում, ԱՄՆ-ն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրությունը։ Այս մասին X-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նա նշել է, թե արդյոք դա «ճնշման կոպիտ մարտավարություն» է, թե այն բանի արդյունքը, որ ինչ-որ «սադրիչ» կրկին ամերիկյան նախագահին ներքաշում է «հերթական ճահճի մեջ»։
Արաղչին նշել է, որ անկախ Վաշինգթոնի գործողությունների իրական պատճառներից, արդյունքը միշտ մնում է անփոփոխ։ Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը «երբեք չի խոնարհվում ճնշման առաջ»։
Ավելի վաղ Իրանը մեղադրել էր ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել էր, որ հարվածներ են հասցվել իրանական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան ականակիրների վրա հարձակումների։

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը
1920:10
«Մարդն իր սեփական ընկերության մեջ չի կարող չարաշահումներ անել»․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)
4219:48
ՀՀ-ի և Վրաստանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները քննարկել են հետագա աշխատանքներին առնչվող հարցեր
6019:36
«Աննա Վարդապետյանը իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպերը չի նկատում, բռնություն և հանցակազմ չի տեսնում»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
5719:12
«Փորձում են ընդդիմության վրա ճնշում բանեցնել՝ «դրական դիրքորոշում» ստանալու համար․ չեն ստանալու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7918:12
«Իրական մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8317:36
Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ
8517:30
«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
7717:12