«1000 դհոլ»` Արարատ լեռան ֆոնին. Արա Գևորգյանի նոր նախագիծը` Գինեսի հավակնորդ

Կոմպոզիտոր Արա Գևորգյանը դեռ մեկ ամիս առաջ ֆեյսուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որտեղ բոլոր դհոլահարներին հրավիրում էր մասնակցելու իր հերթական ուշագրավ նախագծին, որի նպատակն էր տեսահոլովակ նկարահանել «1000 դհոլ»-ի մասնակցությամբ: Օրերս իրականացված նախագիծը ուշագրավ է երկու առումով, նախ նպատակներից է նախագիծը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, իսկ երկրորդը նկարահանման վայրի ընտրությունն է՝ Արարատ լեռան ֆոնին։
Նկարահանումներն ընթացել են Աշտարակից Եղվարդ տանող ճանապարհին։
Ռեժիսոր Վահե Յանի նկարահանած տեսահոլովակին մասնակցել են հիմնականում 10 տարեկանից բարձր երեխաներ։
Նախագծի շրջանակում հնչել է Կոմիտաս և հենց Արա Գևորգյանի ստեղծագործություններից։
Հիշեցնենք, որ նախկինում արդեն ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանի երեք նախաձեռնություններ գրանցվել են WDPO համաշխարհային ռեկորդների գրքում: Չորրորդը՝ «1000 դհոլ» նախագիծը ևս պետք է ներկայացվի գրանցման համար:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
134Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
64415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57610.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75908.09.2026, 23:12