«Ռուսական ռազմաբազան չի տեղավորվում Փաշինյանի՝ «դեպի Արևմուտք շրջադարձի» տրամաբանության մեջ»․ #МК

Վեջերս էր ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանն ընտրողներին ապշեցրել իր հայտարարությամբ, թե հայերը Ղարաբաղում չեն բնակվել և այնտեղ բնակավայրեր չեն հիմնել, իսկ հիմա հերթը հասել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազային։ Երկու ՀԿ-ներ բազային մեղադրել են Հայաստանում կայանալիք ընտրություններին միջամտելու մեջ։ Այս մասին գրում է Московский Комсомолец-ը։
«Մենք արդեն գրել էինք, որ եթե Փաշինյանին հաջողվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը պահպանել, ապա Գյումրիում տեղակայված ռուսական բազայի ճակատագիրը կորոշվի։ Այն դուրս կբերվի, ինչպես նաև Հայաստանում դեռևս մնացած ռուս սահմանապահները։ Բազան որևէ կերպ չի տեղավորվում Փաշինյանի՝ «դեպի Արևմուտք շրջադարձի» տրամաբանության մեջ։ Այն խանգարում է Թուրքիային, որը ձգտում է ՌԴ-ի փոխարեն զբաղեցնել Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր գործընթացների գլխավոր մոդերատորի դերը։ Բազայի դուրսբերումը այն խնդիրն է, որը կլուծվի Փաշինյանի հաջորդ պաշտոնավարման ժամկետում, սակայն դրա համար հողն արդեն սկսել են նախապատրաստել», - ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ԵՄ-ն, Երևանի խնդրանքով, որոշել է քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար։ Սա, իհարկե, վերաբերում է Ռուսաստանից եկող սպառնալիքներին։ Եվրոպացիները Հայաստանի համար այլ սպառնալիքներ չեն տեսնում։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից ներկայացված «Հայաստանի ճգնաժամային մոտեցման քաղաքական շրջանակ» փաստաթղթում հստակ նշվում է, որ ԵՄ-ն չպետք է բաց թողնի «պատմական հնարավորությունը, որը թույլ կտա տարածաշրջանային խաղացողներին ազատվել Մոսկվայից այն ժամանակ, երբ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է»։ Եվ հատկապես նշվում է այն փաստը, որ «Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական բազա, իսկ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները պարեկություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին»։
««Հիբրիդային սպառնալիքը» բացահայտվել է, և միջոցներ են հատկացվել այն չեզոքացնելու համար։ Աշխատանքային խումբը սկսել է իր աշխատանքը», - նշում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը «չունի որևէ ծրագիր, կամ որևէ հարց Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայության վերաբերյալ»։ Սակայն դեռևս 2018 թվականի մայիսի 9-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո, նա Ղարաբաղի վերաբերյալ ասել էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Իսկ հիմա նա ասում է բոլորովին այլ բան. «Ասում են՝ մենք հողեր ենք կորցրել։ Բայց ինչպե՞ս էին այդ հողերը մերը»։

«Փորձում են ընդդիմության վրա ճնշում բանեցնել՝ «դրական դիրքորոշում» ստանալու համար․ չեն ստանալու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6018:12
«Իրական մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7117:36
Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ
7717:30
«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
6917:12
«Պատմության վերաբերյալ «արձանագրում» անելուց ճիշտ կլիներ համացանցում որոնում տալ, ստանալ ճիշտ պատասխանները»․ Ոսկան Սարգսյան
6617:00
«Փաշինյանի ասածներին շատ ուշադրություն մի դարձրեք․ ցնդաբանություն են»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8316:42
«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
8116:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
17216:31