ԱՄՆ-ի խնդրանքով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվում ընդգրկվել է նաև Հայաստանը

Ռուսաստանի քաղաքացիներն արտասահման մեկնելիս պետք է հաշվի առնեն երրորդ երկրներում կալանավորվելու և ԱՄՆ-ին արտահանձնվելու ռիսկը․ «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։
«Շատ պետություններ, ոչ միայն ԵՄ-ում, այլև ավելի լայն շրջանակներում, ունեն որոշակի պարտավորություններ արտահանձնման վերաբերյալ: Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց կարող են բախվել մարդիկ արտասահման մեկնելիս», - ասել է Լուկյանցևը՝ հավելելով, որ ԱԳՆ-ն չի որոշում, թե ուր գնան ռուսները, իսկ ուր՝ ոչ, այլ կարող է միայն խորհուրդ տալ որոշակի երկրներ չայցելել, եթե քաղաքացիները կարծում են, որ կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ։
ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի խնդրանքով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվում են Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։ Սակայն նախարարությունը նշում է, որ այս ցանկը չի ներառում բոլոր այն երկրները, որոնք ԱՄՆ-ի հետ կնքել են արտահանձնման պայմանագրեր։

«Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3114:24
«Շվեյցարիան ցանկանում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին»․ Իգնասիո Կասիս (տեսանյութ)
3314:18
«Եթե գերիներին ուղղված նամակներ կան, ինչո՞ւ փոստով չեն ուղարկում, ինչքանո՞վ է տրամաբանական մեզ տալը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:12
«Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է լինի ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածության համաձայնեցումը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
3914:06
«Գաղափարներից մեկը կարա լինի, որ Արծվաշենը տեղաշարժվում է՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4414:00
«Կարող է պարզվի դրա համար հանրաքվե է պետք, կարող է պարզվի՝ պետք չի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4413:54
«Հանրավո՞ր է Արծվաշենը մնա Ադրբեջանին, իսկ Տիգրանանշենը՝ ՀՀ-ին»․ հարց՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
5313:48
Գագիկ Ծառուկյանի գործով դատական առաջին նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4513:42